Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը մեծ ռիսկ է ներկայացնում Հայաստանի համար

ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը մեծ ռիսկ է ներկայացնում Հայաստանի համար
20.11.2020 | 14:51

Ադրբեջանի հետ ԼՂ շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները մեծ ռիսկ են ներկայացնում Հայաստանի և այդ ժողովրդի պատմամշակութային ժառանգության համար, The Guardian-ոիմ գրում է Դեյլ Բերնինգ Սավան։ Արցախում կա 3500 վանք, եկեղեցի, հայկական խաչքար և տապանաքար, սակայն Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո դրանցից շատերն անցնելու են այդ երկրի վերահսկողության տակ։ Մեջբերելով քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի և մարդաբան Սարա Պիկմանի 2019-ի զեկույցը՝ հոդվածագիրը մատնանշում է Նախիջևանում «մշակութային զտման» Ադրբեջանի 30-ամյա արշավը։ Սավան ընդգծում է, որ արբանյակային լուսանկարները, ծավալուն փաստագրական վկայությունները և անձնական հաշվետվությունները ցույց են տվել, որ 1997-2006թթ. ընթացքում ավերվել է 89 եկեղեցի, 5840 խաչքար և 22 000 տապանաքար, ներառյալ Ջուղայի հայկական գերեզմանոցը՝ աշխարհի խոշորագույն հինավուրց գերեզմանատունը:


Խոսելով մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտ քաղաքի մասին, որտեղ հայտնաբերվել են բացառիկ գտածոներ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը նշել է, որ այն նույնպես դարձել է վերջին հակամարտության թիրախը։ Հայկական պատմամշկութային վայրերի պահպանության վերաբերյալ հույսը մեծ չէ, ի վերջո, Ջուղայի գերեզմանոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում էր ընդգրկվել մինչև այն ոչնչացնելը։

Դիտվել է՝ 3158

Մեկնաբանություններ